– Հուղե՜մ քու տուտուց գլուխը, – պատասխանեց Շուշանը հեգնական ժպիտով. – միթոմ դու ուրախ չե՜ս, վուր նա գալիս ու գնում է…
– Ի՞նչ ունիմ ուրախանալու… հարևաններն ինչ ասիս ինձ վրա ին ասում… ամենի բերնի՜ մաստաքն ես իմ դառի…
– Նրանց աչքն էլ տրաքի՜, – բարկանալով պատասխանեց Շուշանը:
Այդ խոսակցությանը վրա հասավ ուստա Գրիգորը: – Լավ ես ասում, ա՜ կնիկ, ախար բանը բանի նման չէ, է , հարևաններն ի՞նչ մեղք ունեն, որ բամբասում են…
Շուշանն ավելի բարկանալով կտրեց ամուսնի խոսքը.
– Ա՜ մարդ, էդ քու խելքի բանր չէ՜, ծիտը ձլիվ մե դափասիս մեջն իմ ձգել, հիմի դուն ուզում իս թռցնի՞ …
– Դուն, դեդի, – մեջ մտավ նատոն արտասուքը սրբելով, – դուն իմ բողազը պիտիս դուս կտրի վունց որ տեհնում եմ…
Օրիորդը էլ չսպասեց պատասխանի, սենյակից դուրս եկավ:
– Իմ հոգին գիտենա, դրուստ է ասում Նատոն, – ասաց ուստա Գրիգորն աղջկա դուրս գնալուց հետո: – Ջեր չնշնած տղին ախար վո՞ւնց կուլի տուն թողնել, գանա էդ քաղաքի նամուսը ձլիվ գնացե՞լ է:
– Լավ ես ասում, Գրիգոր, – կտրեց Շուշանն ամուսնի խոսքն. – ես էլ գիտեմ, վուր էդենց է, ամա անիծվի՜ հիմիկվա ադաթը… Ի՞նչ անեմ, վո՞ւր ջուրը նընկնեմ… Աղջիկս հասիլ է, մոտ տասնութը տարեկան է դառի, հիմա մարդու տալու վախտն է: Մենք երկուսս էլ աղքատ մարդիք ենք. դու ձլիվ կարում ես քու ուրագով միը օրական հացր դադել: Ես էլ, տեհնումիս ինչպես չարչարվում իմ ջեր էս ամսվա տան քրեհը չիմ կարացի տար: Տանտերն ամեն օր գլուխս տանում է, փուղ է ուզում: Դե՜, արի դու փուղ ու բաժինք բե՜ր, վուր աղջիկդ իրա ուզած մարդին տաս: Վո՞ւր տեղից պիտի բերես: Ու առանց փուղ ու բաժինքի էլ, դու գիտես, վուր մեր քաղքումն աղջիկ չին ուզում: Անիծվի՜ էդենց ադաթը… Հիմա ծլիվ մե խամ օքմին իս գթի, ղարիբ աղա է, էստեղի ադաթը չէ իմանում. ասում է, Նատոն սիրուն է, ես առանց փուղի էլ կու պսակվիմ: Հիմա դուն ինձ ասա՜, ա՜ մարդ, կուլի՞ վուր էդ թավուր տղին մեր ձեռնեմեն թոզ տանք: